Skip to content
  • Հայ
  • Eng
  • Рус
  • Գլխավոր
  • Մառան
  • Այցելություն մառան
  • Գինիներ
  • Բլոգ
  • Մեր մասին
  • Կոնտակտներ

Մեր մասին

Գլխավոր → Մեր մասին

Մեր պատմությունը

«Նորքի Մարանի» ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին` Դերձակյանների
ընտանիքի 150 տարվա պատմություն ունեցող տնային գինեգործատան հիման վրա`
ընտանեկան ավանդույթները շարունակելու և գինու արտադրությունը զարգացնելու
նպատակով: Հիմնադիրները Դերձակյան եղբայրներն են ու նրանց մտերիմ ընկերները:
Հիմնադիրների նպատակն էր Հայաստանում ստեղծել և զարգացնել փոքր մառաններում և
գինեգործատներում ավանդական գինու վաղուց ի վեր հայտնի ուղղությունը, որը վերջին
տասնամյակներին ակտիվորեն տարածվել է Եվրոպայի երկրներում և ենթադրում է
ընտանեկան գինու արտադրություն: Արտադրության հիմքում դրված են Դերձակյան
ընտանիքի տեխնոլոգիաները և մեթոդները: Սկզբնական փուլում ընկերությունը նախատեսում
է տարեկան արտադրել մինչև 1500 դեկալիտր գինի: Արտադրության մեջ օգտագործվում են
խաղողի բարձրորակ տեսակներ՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզի սև «Արենի»-ն և սպիտակ
«Խարջի»-ն, Արմավիրի մարզի սպիտակ «Կանգուն»-ն ու սև «Կարմրահյութ»-ը, ինչպես
նաև Նորքի խաղողի այգիների «Խաչաբաշ» տեսակի սպիտակ խաղողը: Մշտական
լաբորատոր հսկողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն
են տալիս ստանալու մի արտադրանք, որը համապատասխանում է գինուն ներկայացվող
օրենսդրական պահանջներին և ԳՕՍՏ ստանդարտներին՝ Հայաստանում և Եվրասիական
տնտեսական միության երկրներում: 2020 թվականին ընկերությունը հիմնել և գրանցել է
«Նորքի Կեղար» ապրանքային նշանը: Այսօր ընկերությունը գինիներ է արտադրում և
վաճառում Հայաստանի տարածքում և պլանավորում է դուրս գալ արտաքին շուկա:

Մեր նպատակը

Հիմնադիրների նպատակն է վերականգնել գինեգործատունն ու ընտանեկան
արտադրությունը, դրա հիման վրա ստեղծել մշակութակրթական կենտրոն, որտեղ հնարավոր
կլինի համտեսել գինիներ և ծանոթանալ Երևանի Նորք վարչական շրջանում XIX դարից
սկիզբ առնող հայկական գինիների արտադրության պատմական, ավանդական գործընթացին,
խաղողի և գինու տարբեր տեսակներին, ինչը չափազանց կարևոր է մշակութային
ժառանգության պահպանման համար: Հայաստանի տարածքում ընտանեկան գինու
արտադրության վերածնունդը, իսկ ժամանակի ընթացքում` նաև արտադրությանը
զանգվածային բնույթ հաղորդելը, արտադրության տեխնոլոգիայի կիրառումն ու որակի
մակարդակի համապատասխանեցումը օրենսդրական նորմերին թույլ կտան արտադրողների
համախմբմամբ Հայաստանում ստեղծել գործարանային գինու այլընտրանքային նոր
ուղղություն՝ բուտիկային (ընտանեկան) գինու արտադրություն:

Կարծիքներ

Մենք սպասում ենք ձեր կարծիքնեին

Արագ հղումներ
  • Գլխավոր
  • Մառան
  • Տեսականի
  • Մեր մասին
  • Բլոգ
  • Կապ
Տեսականի
  • Կիսաչոր
  • Անապակ
  • Reserve
Կապվել մեզ հետ

ք․ Երևան Սերո Խանզադյան 94

+374 44 75 73 77
info@norqimarani.am
Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և առաջինը ստացեք նորությունները


    © 2021 NORQI MARANI. Բոլոր իրավունքները պաշտպանված են

    Powered by WebApricot